«Իրավունք». Արտակարգ դեպք Վայոց Ձորում

«Իրավունք». Արտակարգ դեպք Վայոց Ձորում

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» տեղեկություններ էին հասել, որ Վայոց Ձորի բնակավայրերից մեկում վերջերս ապշելու դեպք է գրանցվել։ Մարզի բնակիչներից մեկը համացանցով ծանոթացել է մի աղջկա հետ։ Աղջիկը, սակայն, տղային հավատացրել է, որ ինքը ապրում է շատ վատ պայմաններում, խորթ մոր հետ, եւ որ ցանկանում է օր առաջ կյանքը կապել մեկի հետ, գտնել իր առանձին երջանկությունը։ Որոշ ժամանակ շփվելուց հետո նրանք ամուսնանում են։



Բայց ահա մի քանի օր անց նորապսակների տուն է այցելում նորահարսի հարազատ մայրը, նրա հետ՝ աղջկա փաստացի ամուսինը եւ սկեսրայրը։ Նրանք էլ նորափեսային տեղեկացնում են, որ իրականում «խորթ մոր զոհ» այդ «խեղճուկրակ» կինն ունի հարազատ մայր, ում հետ չի ապրում։ Նա ամուսնացած է ու ունի ութ ամսական երեխա։ Նորափեսան ստիպված էր վռնդել կնոջը»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: