Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը. կա 1 զոհ, 2 վիրավոր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 30-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը:



Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ 33 SZ 733 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի ճաղավանդակներին և գլորվել ձորը:



Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Զ.-ին և Ն. Կ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորը (ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: