Մեր տեղեկություններով` ՀՅԴ-ի ներսում լուրջ հակասություններ են առաջացել, ինչն արտահայտվում է կուսակցության ներսում ռոբերտքոչարյանական եւ սերժսարգսյանական թեւերով: Սերժ Սարգսյանին պաշտպանելու կողմնակից է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, քարտուղար Արտաշես Շահբազյանը, դաշնակցական նախկին նախարարարական թեւը` Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան եւ այլք, իսկ ռոբերտքոչարյանական թեւի ջատագովներն են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վերջիններս, ըստ մեր աղբյուրների, անգամ այլընտրանքային ծրագիր ունեն. եթե ժողովուրդը կտրականապես դեմ է Ռոբերտ Քոչարյանին, ապա գտնում են, որ դա կարելի է անել Վարդան Օսկանյանի դեմքով: Այս տեղեկությունները, բնականաբար, ՀՅԴ-ն հերքում է, իսկ կուսակցության խոհանոցը շատ քչերին է հասու:
Կարծիքներ