Իլհամ Ալիեւը ծեծել է տվել կանանց

Իլհամ Ալիեւը ծեծել է տվել կանանց
«Ազադլըգը» հայտնում է, որ երեկ Բաքվում Դրոշի հրապարակի պաշտոնական բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է մոտեցել 3 կին` մայրն ու երկու դուստրերը: Նրանք ցանկացել են իրենց խնդիրները հայտնել նախագահին, սակայն վերջինս նրանց ուշադրություն չի դարձրել:  Նախագահի հեռանալուց հետո ոստիկանները սաստիկ ծեծի են ենթարկել կանանց: Աղջիկներից մեկը ցավից ուշագնաց է եղել: Բժիշկ կանչելու փոխարեն` «օրինապահները» կանանց տարել են Սաբայիլի 8-րդ ոստիկանական բաժանմունք եւ շարունակել «դաստիարակչական աշխատանքը»:

Թերթին չի հաջողվել պարզել Ալիեւի զոհերի հետագա ճակատագիրը:



Panorama.am