Թոնի Բլեերի գիրքն արդեն վաճառքում է

Թոնի Բլեերի գիրքն արդեն վաճառքում է
700 էջից բաղկացած «Ճանապարհորդություն. Իմ քաղաքական կյանքը» վերնագրով գրքում Թոնի Բլեերն ինքն իրեն ներկայացնում է որպես մի մեծ աշխարհ, այլ ոչ սոսկ ազգային առաջնորդ: Հետաքրքրական են Հյուսիսային Իռլանդիայում փոխանակման պայմանագրում իր կատարած դերի մասին և Իրաքի հետ պատերազմի իր պաշտոնական հետաքննությունների հատվածները: Գրքում տեղ են գտել իր մրցակից Պիտեր Մենդելսոնի, արքայադուստր Դիանայի, Ջորջ Բուշի, Սադամ Հուսսեյնի, Օսամա բեն Լադենի, Բիլ Քլինթոնի, Մոնիկա Լեվինսկու, Գորդոն Բրաունի մասին իր կարծիքներն ու մտորումները:



Գրքում Թոնի Բլեերն անկեղծ նշում է, որ վախենում է մեկուսացած լինելուց, վախենում է, որ իր պրագմատիկ մոտեցումները կարող են բավարար չլինել արդյունավետ կառավարման համար, և դեռևս ընտրությունների գիշերը իր մեջ գերիշխող զգացումը վախն է եղել: «Իմ «Ճանապարհորդությունից» դեռևս պարզ չէ` մարդն է հաղթում քաղաքականությանը, թե քաղաքականությունն է հաղթում մարդուն» ,-գրքի վերջում գրում է Թոնի Բլեեըը,-սա խոսում է այն մասին, որ հեղինակն ինքն էլ չգիտի, թե ինքն ով է վերջապես»:



hetq.am