Բողոքի ակցիաներ ընդդեմ հուշարձանի բացման

Բողոքի ակցիաներ ընդդեմ հուշարձանի բացման
Սեպտեմբերի 9-ին Բոստոնի կենտրոնում տեղի կունենա Հայոց մեծ եղեռնի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, ինչի կապակցությամբ ԱՄՆ թուրք եւ ադրբեջանական համայնքները բողոքի ակցիաներ են սկսել: Թուրքերին հատկապես բարկացրել է այն, որ հուշարձանի վրա նշված են հայկական 12 քաղաքների անունները, որոնք բռնազավթել է Օսմանյան կայսրությունը: ԱՄՆ-ում բնակվող թուրքերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիաների միջոցով փորձում են ճնշում գործադրել Բոստոնի իշխանությունների վրա: