Թմրամոլությունն աճ է ապրում

Թմրամոլությունն աճ է ապրում
Ոստիկանական համակարգի մեր աղբյուրները հաղորդում են, որ վերջին շրջանում աննախադեպ ավելացել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից թմրանյութ ներկրելու դեպքերը: Վերջին շրջանում գրեթե ոչ մի օր չի անցնում առանց նման միջադեպերի: Սեպտեմբերի 8-ին  էլ «Կանեփ-կակաչ 2010» hամալիր միջոցառման շրջանակներում ոստիկանությունը հավաքվել եւ այրել էր 4 հազար 331 կգ կանեփ, իսկ նույն օրը Արշակունյաց պողոտայի թիվ 17/Ա հասցեում գտնվող «Փեթակ» հյուրանոցի մոտից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1980թ. ծնված Հոսեին Կ.-ին, որի ձեռքի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել եւ առգրավվել է 4 կտոր մուգ շագանակագույն ափիոնանման զանգված` մոտ 80 գ ընդհանուր քաշով: Ի դեպ, Հոսեին Կ.-ն հայտարարել էր, որ 80 կիլոգրամ կանեփը բերել է ԻԻՀ-ից` իր օգտագործման համար: Վերջին տարիներին բավական աճել է թմրամոլների թիվը Հայաստանում:  «Հոգեբուժական բժշկական կենտրոն» նարկոլոգիական կլինիկայի բժիշկ Արթուր Պոտոսյանի տեղեկացմամբ՝ եթե 2001թ. կենտրոնում բուժվել է ընդամենը 7 թմրամոլ, ապա 2009թ. այդ թիվը հասել է շուրջ 1000-ի: