Ազատ արձակեք լրագրողներին

Ազատ արձակեք լրագրողներին
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել շուրջ 40 ազատազրկված լրագրողներին: Ներկայաղցուցիչը նաեւ կոչ է անում անհրաժեշտ փոփոխություններ կատարել մամուլի ոլորտին վերաբերող օրենսդրության մեջ: «Թուրքիայում ավելանում են լրագրողներին կալանավորելու եւ նրանց նկատմամբ դատական գործեր հարուցելու դեպքերը»,- նշել է Դունյա Միյատովիչը: Պաշտոնական Անկարարան դեռեւս չի արձագանքել նրա կոչին: