ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջեւ սկանդալ է հասունանում

ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջեւ սկանդալ է հասունանում
ԱՄՆ–ը ՄԱԿ-ին պարտք է 1,2 մլրդ դոլար. այս գումարը գերազանցում է բոլոր անդամ երկրների ընդհանուր պարտքի քառորդ մասը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի ներկայացուցիչը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ տվյալ պահին 192 անդամներից միայն 13-ն են կատարել անհրաժեշտ մուծումները, և պարտքի ընդհանուր գումարը կազմում է 4,1 մլրդ դոլար։ 2009թ. վերջին անդամ երկրների պարտքը ՄԱԿ-ին հավասար էր 2,2 մլրդ-ի։



Օբամայի վարչակազմի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը մարել է կազմակերպությանն ունեցած բոլոր պարտքերը և «ընդհանուր առմամբ միշտ ժամանակին է վճարում»։ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հավանաբար խոսքը ինչ-որ «վիճելի պարտքերի» մասին է, որոնցից ԱՄՆ-ն հրաժարվում է։ Մասնավորապես, նախկինում սկանդալներ էին ծագել ՝ կապված անդամավճարը չմուծելու հետ. ԱՄՆ-ն ՄԱԿ-ին մեղադրել էր կոռուպցիայի և միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։



Tert.am