Քաջ Նազարի բախտը

Քաջ Նազարի բախտը
Մեր ընթերցողներից մեկը նկատեց. «Քաջ Նազարի բախտը Մարգարյանների ընտանիքից անպակաս է՝ մի պատահականության շնորհիվ հայրը երկրիս ամենաերկարակյաց վարչապետը եղավ, որդին էլ՝ ահա քաղաքապետ է դառնում»: Երեկ Տարոն Մարգարյանի էջը «Facebook»-ում հեղեղված էր քաղաքապետի պաշտոնակատարի դերում իր որոշումների մասին տեսանյութերով ու տեղեկատվությամբ, տարբեր անհատներ էլ անզուսպ գովք էին սկսել նրա հասցեին, թե՝ պարոն Մարգարյան, մենք երազում ենք Ձեր պես քաղաքապետ ունենալ: