Պղծել են միասեռականների մասին գրքերը

Պղծել են միասեռականների մասին գրքերը
Հարվարդի համալսարանի գրադարանում մեզ են լցրել գեյերի, լեսբիների եւ միասեռ ընտանիքների մասին պատմող մոտ 40 գրքերի վրա: Գրադարանի ադմինիստրացիան համարում է, որ կատարվածը հանցագործություն է` պայմանավորված սեռական փոքրամասնության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով: Գրադարանի աշխատակիցները, սակայն, տեղեկացնում են, որ տեղի ունեցածը մի խումբ կատակասերների անզգուշության արդյունք է: Սակայն թե ինչպես են այդ պատահականությունից տուժել միայն միասեռականների մասին գրքերը, աշխատակիցները չեն կարողանում բացատրել: Վնասված գրքերը, որոնց ընդհանուր արժեքը մի քանի հազար դոլար է կազմում, պետք է դուրս գրվեն գրադարանից: Մեղավորները դեռ անհայտ են: