Համեստ արարողություն՝ նվիրված «կյանքի աղբյուրին»

Համեստ արարողություն՝ նվիրված «կյանքի աղբյուրին»
Արցախում տարվա ավարտի հետ աստիճանաբար մարում է նաեւ եղած-չեղած քաղաքական կյանքը։ Ազգային ժողովում, անկասկած, հավանություն կտան կառավարության ներկայացրած 2011 թվականի պետբյուջեի նախագծին, օրակարգում մնացած մյուս բոլոր հարցերին կողմ կքվեարկեն եւ կնախապատրաստվեն հերթական Ամանորը դիմավորելուն։ Ստեփանակերտում դեկտեմբերի 15-ին օրվա կարեւոր իրադարձությունը մայրաքաղաքի ջրամատակարարման 8-րդ գոտու ենթակառուցվածքների շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունն էր։



Այսինքն՝ թաղամասերից մեկում ջրամատակարարման նոր գիծ է շահագործման հանձնվել, եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի խումբ պաշտոնատար անձանց հետ եկել, «Ջուրը կյանքի աղբյուր է» կարգախոսով պաստառի շուրջ կանգնած թաղամասի մի խումբ բնակիչների հետ մասնակցել է «կյանքի աղբյուրին» նվիրված արարողությանը, կարեւորել շուրջօրյա ջրամատակարարման նշանակությունը, ընդգծելով, որ «այս ուղղությամբ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ»:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ