Արոնյանն ու Սարգսյանը ոչ-ոքի խաղացին

Արոնյանն ու Սարգսյանը ոչ-ոքի խաղացին
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցնող շախմատային մրցաշարի հիմնական խմբի մրցապայքարի 5-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Այս պահին նա 3-5 տեղերը կիսում է ֆրանսիացի Վաշյե-Լագրավի եւ հոլանդացի Գիրիի հետ:



Մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ շախմատիստ Անանդը, ով այս տուրում հաղթեց Սմիթսին եւ հավաքեց 4 միավոր: Եկրորդ հորիզոնականում է ամերիկացի Նակամուրան 3.5 միավորով: Իսկ «Բ» խմբում հանդես եկող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Լի Չաոի հետ եւ 3 միավորով կիսում է մրցաշարային աղյուսակի 3-6 հորիզոնականները: