Ջորջ Կլունին վարակվել է մալարիայով

Ջորջ Կլունին վարակվել է մալարիայով




Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Կլունին վերջերս Սուդան կատարած այցի ընթացքում մալարիայով է վարակվել: Այդ մասին դերասանը պատմել է CNN հեռուստատեսությանը: Մալարիան տրանսմիսիվ ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որոնք մարդուն են փոխանցվում Anopheles (մալարիայի մոծակներ) ցեղի մոծակների խայթոցի ժամանակ և ուղեկցվում են պերիոդիկ տենդով, սպլենոմեգալիայով (փայծաղի չափսերի մեծացումով), հեպատոմեգալիայով (լյարդի չափսերի մեծացումով) և անեմիայով:



Տարեկան աշխարհում մալարիայով են վարակվում 350-500 միլիոն մարդ, որոնցից մոտ 1,3-3 միլիոնը մահանում են: Մալարիան առավել տարածված է Աֆրիկայում` 85-90 % դեպքեր, որոնց բացարձակ մեծամասնությունը մինչև հինգ տարեկան երեխաներ են: Նշենք, որ բազմիցս մոլորակի ամենագրավիչ տղամարդը ճանաչված Ջորջ Կլունին նախկինում արդեն երկու անգամ վարակված եղել է մալարիայով եւ բուժվել է: