«No comment»

«No comment»
Մինչ քաղաքական էլիտան երեկ նշում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի 50-ամյակը, մայրաքաղաքային բոմոնդը ներկա էր Հովո-Հայկո-Մկո եռյակի նոր «No comment» ներկայացման անդրանիկ բեմականացմանը:



Այն տեւել է մոտ 2 ժամ, ընդունվել է բուռն օվացիաներով: Ներկայացումը դիտած անձանցից մեկին հատկապես դուր էր եկել Հյուսիսային պողոտային նվիրված հատվածը: Մարտի 2-ին մեկնարկած ներկայացումը «Արմենիայի» տղաները պատրաստվում են առաջիկայում եւս ցուցադրել եւ եթե այս մեկը հրավիրատոմսերով էր, ապա մյուսները կլինեն գնողունակ հանդիսատեսի համար: