Հայաստանում գները կնվազե՞ն

Հայաստանում գները կնվազե՞ն
Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Գիլերմո Տոլոսան ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսել է, որ այս տարի Հայաստանում գները կնվազեն: «Կարծում ենք՝ համաշխարհային շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կնվազեն, ինչն իր ազդեցությունն անպայման կունենա հայաստանյան շուկայի վրա»,-ասել է նա: Հավանաբար պարոն Տոլոսան տեղյակ չէ, որ հայաստանյան շուկայի վրա միայն համաշխարհային գների աճն է կայծակնային արագությամբ ազդում, իսկ էժանացումները որեւէ կերպ չեն ազդում: