Մեքենան մնացել է դարպասների մոտ

Մեքենան մնացել է դարպասների մոտ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն Իռլանդիա առանց միջադեպերի չի անցել: Նրան վատ վիճակի մեջ է դրել սեփական «Կադիլակը»: Դուբլինում ԱՄՆ-ի դեսպանատնից հեռանալիս նախագահական մեքենան, որտեղ գտնվում էր Բարաք Օբաման՝ կնոջ հետ, դիպել է ցանկապատին եւ մնացել տեղում:



Ամենայն հավանականությամբ՝ մեքենան դիպել է մեխանիզմի այն մետաղյա մասին, որի օգնությամբ դարպասները փակվում են: Մինչ նախագահի անվտանգության աշխատակիցները կորոշեին, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ իրավիճակից, ամերիկյան թիվ մեկ ամուսնական զույգը համբերատար սպասել է մեքենայի մեջ: Այդ ընթացքում պապարացիները նրանց մեծ հաճույքով նկարել են:



Նախագահական մեքենան՝ «General Motors Cadillac»-ը, 8 տոննայից ավելի է, նրա առավելագույն արագությունը ժամում 100 կիլոմետր է: Արժե մոտ 1.6 միլիոն դոլար: