Ստրոս-Կանի ընկերները փող են առաջարկել սպասուհու ընտանիքին

Ստրոս-Կանի ընկերները փող են առաջարկել սպասուհու ընտանիքին
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի ընկերները գումար են առաջարկել Sofitel հյուրանոցի սպասուհուն, ով ԱՄՀ ղեկավարին մեղադրել էր բռնաբարության փորձի մեջ։ Ինչպես հաղորդում է New York Post-ը, սպասուհու ընտանիքն ապրում է Նոր Գվիենայում։ Թերթը գրում է, որ Ստրոս-Կանի ընկերները կապվել են սպասուհու ազգականների հետ եւ հսկայական գումար առաջարկել։ Խոսքը յոթանիշ թվի մասին է։ New York Post-ը ճշտել է, որ սպասուհու ընտանիքն ապրում է մի գյուղում, որտեղ չկա ո՛չ հեռախոսային կապ, ո՛չ էլեկտրականություն, իսկ բնակիչների ամսական միջին եկամուտը կազմում է 45 դոլար։



Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը ձերբակալվել է Նյու Յորքի օդանավակայանում սույն թվականի մայիսի 14-ին: Նրան մեղադրում են հյուրանոցի սպասուհու դեմ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ: Ստրոս-Կանը հերքում է բոլոր մեղադրանքները։





Top-news.am