Պահանջում են ազատ արձակել

Պահանջում են ազատ արձակել
Վրաստանի իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել օրեր առաջ ձերբակալված «Ժողովրդական ժողովի» անդամներին: Այս մասին այսօր հայտարարել են Դավիթ Լիլուաշվիլին եւ Զաքարիա Կուցնաշվիլին: Լիլուաշվիլու խոսքերով՝ սկսված ակցիան խաղաղ բնույթ է կրում, եւ դրա մասնակիցները գործել են Սահմանադրության շրջանակներում:



Չնայած դրան, ինչպես հայտարարում են իրավապաշտպանները, մասսայական ձերբակալություն է տեղի ունեցել: Հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել: Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին եւ դիմում են միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով կոչ անել Վրաստանի ղեկավարությանը դադարեցնել բռնությունները: