Իջեցրել են գնացքից՝ բջջայինով 16 ժամ խոսելու համար

Իջեցրել են գնացքից՝ բջջայինով 16 ժամ խոսելու համար
Լակիշա Բերդը գնացքով Օկլեանդից Պորտլենդ գնալիս է եղել, այսպես կոչված՝ «հանգիստ վագոնով», որը հատուկ նախատեսված է այն ուղեւորների համար, ովքեր ուղեւորության ընթացքում ցանկանում են քնել:



39-ամյա շատախոսը 16 ժամ խոսել է բջջային հեռախոսով: Ուղեւորների խնդրանքը՝ դադարեցնել խոսակցությունը, կինը ոչ միայն արհամարհել է, այլեւ երբ նույն պահանջով նրան են դիմել երկաթուղու աշխատակիցները, սկսել է կռվել նրանց հետ: Դրանից հետո ստիպված են եղել նրան իջեցնել շարժակազմից: