Թուրք ոստիկանների վրա արցունքաբեր գազ է փորձարկվել (վիդեո)

Թուրք ոստիկանների վրա արցունքաբեր գազ է փորձարկվել (վիդեո)
Թուրքիայի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ծառայություն անցնելու համար Քասթամոնույի ոստիկանական բարձրագույն դպրոցում ապագա ոստիկանները «արցունքաբեր գազի» դասընթացին են մասնակցել։ Թուրքական Hurriyet-ին հղում կատարելով` News.am-ը գրում է, որ Թուրքիայի ոստիկանության ակադեմիայի վարչության ծրագրով՝ ամեն ոստիկան ամենաքիչը մեկ անգամ պետք է արցունքաբեր գազի «զոհ» դառնա։ Ծրագրում նշվում է, որ ոստիկաններն իրենց աշխատանքային պրակտիկայում քաղաքացիների դեմ արցունքաբեր գազ են օգտագործելու, ուստի՝ ուշադիր լինելու համար նրանք պետք է իրենց մարմնի վրա զգան այդ ամենը։

Քասթամոնույի ոստիկանական բարձրագույն դպրոցում հերթական «արցունքաբեր գազի» քննության ընթացքում կուրսանտ ոստիկաններն ընդունում էին գազը՝ տեսախցիկների առջեւ չկարողանալով թաքցնել իրենց տանջանքը եւ արագ լվացվում հոսող ջրով։

Դիտել տեսանյութը