Ընդդիմության ակցիան ցրված է

Ընդդիմության ակցիան ցրված է
Թբիլիսիում իրավապահ մարմիններին հաջողվել է ցրել ընդդիմության ակցիան: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է մարդկանց, ովքեր մեղադրվում են «Ժողովրդական ժողովի» ակցիան ցրելիս երկու մարդու սպանելու մեջ:



Ձերբակալվել են «Ժողովրդական ժողովի» ղեկավար Նինո Բուրջանաձեի օգնական Իվան Չիգվինաձեն եւ նրա «Դեմոկրատական շարժում» կուսակցության անդամ Զախարի Զուրաշվիլին:



Հենց այս մարդիկ են եղել Բուրջանաձեի մեքենաների շարասյան ղեկին, ովքեր մեծ արագությամբ լքել են Ռուսթավելի փողոցը՝ ցուցարարներին ցրելուց մի քանի րոպե առաջ: