«Հրապարակի» բողոքը կրկին բավարարվեց

«Հրապարակի» բողոքը կրկին բավարարվեց
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Գ.Մելիք-Սարգսյանի նախագահությամբ մերժեց ՀՀ դատախազության դատախազ Բեգինյանի ՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի բողոքը բավարարելու վերաբերյալ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ բերած վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ ոստիկանությունն ու դատախազությունը գտել էին, որ «Հրապարակի» խմբագրության վրա ապրիլի 21-ին հարձակված Մարգարիտա Խաչատրյանի ու նրան ուղեկցող խմբի արարքներում  հանցակազմը բացակայում է: Արմինե Օհանյանը բողոքարկել էր ոստիկանության քննիչի որոշումը՝ Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին եւ կենտրոնի դատարանը բավարարել էր բողոքը:  «Կայացված որոշումը օրինական է, հիմնավորված եւ պատճառաբանված: Իրոք քրեականա հետապնդում իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ գործողությունները գործի հանգամանքները լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվորեն բացաայտելու ուղղությամբ »,-այսօրվա նիստում արձանագրեց Վերաքննիչի դատավորը: