Ո՞վ է պատասխան տալու

Ո՞վ է պատասխան տալու
«Հայրենիք, պաշտպանիր քո պաշտպանին», «Սեփական բանակը պահել չկարողացող ժողովուրդը ստիպված է լինելու պահել ուրիշի բանակը»: Երեկ այսպիսի պաստառներով ՀՀ կառավարության շենքի մոտ էին հավաքվել զոհված զինվորների հարազատները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բանակում կատարվող դեպքերով մտահոգ մարդիկ: Սոսկալի փաստեր էին նրանք ներկայացնում: Ո՞վ է պատասխան տալու սրա համար, եւ ի՞նչ անել, որ իրավիճակը մեր բանակում փոխվի: