Դպրոցները փակվում են

Դպրոցները փակվում են
Անցած տարի Սյունիքի մարզում փակվեցին Շրվենանցի եւ Ներքին Գյոդաքլուի գյուղական դպրոցները: Ինչպես արդեն նշել ենք՝ կառավարության որոշմամբ, այս ուստարում դռները չբացեց  Դիցմայրիի դպրոցը: Վտանգված է Աղվանիի, Տանձատափի, Արավուսի, Տաշտունի դպրոցների գործունեությունը:



Մարզում ավելացել է նվազագույն թվով` մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցների թիվը, եւ այդ  ցուցանիշով Սյունիքը հանրապետությունում գրավում է առաջին տեղը: