Սպառնացել են փաստաբանին

Սպառնացել են փաստաբանին
Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում անցած տարի իր չորս ծառայակիցների սպանության համար ցմահ դատապարտված Մանվել Հազրոյանն արդեն Հայաստանում է եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այստեղ են պահվում բոլոր ցմահները: Նա Հայաստանի թվով 101-րդ ցմահ դատապարտյալն է:



Նրա նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել, քանի որ Ստեփանակերտում օգոստոսի 3-ին դատավճռի հրապարակման պահին նա պլաստմասսե շիշը շպրտել էր դատավոր Համլետ Դավթյանի ուղղությամբ: «Շուշի» քրեակատարողականի ոստիկանները ծեծել էին մեղադրյալին, բռնություն կիրառել նաեւ նրա փաստաբան Էդմոն Մարուքյանի նկատմամբ, սակայն այդ մասով այդպես էլ քրգործ չհարուցվեց:



Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ցմահ ազատազրկման որոշումն արդեն բողոքարկել են վերաքննիչ դատարան: Փաստաբանը մեզ ասաց, որ այսօր լրանում է միջադեպի մեկ ամիսը, եւ ինքն այս մեկ ամսում բազմաթիվ սպառնալիքներ է ստացել տարբեր ատյաններից:



«Ավելին ասել չեմ կարող, եկող շաբաթ մամուլի ասուլիս եմ հրավիրելու եւ բոլոր փաստերը հրապարակելու եմ»: