«Աննա» հեռուստասերիալը` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող

«Աննա» հեռուստասերիալը` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող

Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից սեպտեմբերի 2-ից 4-ն անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:



Փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար:



«Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:



«Աղբ եթերից»-ի  հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու  շաբաթից: