«Խոսքի իրավունք» միավորումը մտահոգ է

«Խոսքի իրավունք» միավորումը մտահոգ է
Հայկական հեռուստաեթերում չկա գեթ մեկ սուրդոթարգմանությամբ հաղորդում



Այս առնչությամբ, միավորման հաղորդագրության մեջ ասվում է.



«Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի ստանալ տեղեկատվություն: Այդ հարցում նա չպետք է ունենա խանգարող հանգամանքներ: Ֆիզիկական խնդիրները նույնպես չպետք է խանգարեն: Բայց այսօր, օրինակ` լսողության պռոբլեմ ունեցող մարդիկ մեր երկրում զրկված են հեռուստատեսության միջոցով տեղեկատվություն ստանալու իրավունքից:



Անկախության 20 ամյակի առիթով հռչակված «Հայաստանը դու ես» կարգախոսը ենթադրում է, որ քաղաքացին պետք է ծառայի իր պետությանը, պետությունն էլ պետք է ապահովի քաղաքացու լիարժեքության զգացողությունը: Յուրաքանչուրս պետք է մեզ լիարժեք զգանք, և չպետք է լինենք անտեսված:



Դրանում պետք է օգնեն նաև ԶԼՄ-ները: Այդ ամենը կախված է պարզ մարդկային ցանկությունից և հոգատար վերաբերմունքից: Ցավոք, հայկական հեռուստաեթերում չկա գեթ մեկ հաղորդում, որը կուղեկցվի սուրդոթարգմանությամբ:



«Խոսքի իրավունք»-ը գտնում է, որ կոպիտ ոտնահարվում են հասարակության մի հատվածի իրավունքները. և մարդիկ չեն զգում, որ Հայաստանը իրենք են: Հեռուստաընկերությունների ղեկավարները պետք է անհապաղ ձեռնարկեն այս գործը: Գոնե լրատվական ծրագրերը պետք է մատչելի լինեն բոլորին»: