Նախաձեռնության տեղեկությունը հերյուրա՞նք է
![եկեղեցի](/images/2011/09/DSC00104-e1315209978373-400x250.jpg)
Եկեղեցական էթիկայի տեսանկյունից «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու համար անընդունելի է որեւէ քրիստոնեական եկեղեցու շինության բակում կամ դրա անմիջական հարեւանությամբ կրոնական բնույթի հավաքների ու արարողությունների անցկացումը: Քաղաքացիական նախաձեռնության պատասխանատուներին կոչ ենք անում նմանատիպ տեղեկատվություն տարածելիս չհիմնվել կասկածելի աղբյուրների վրա եւ պաշտոնական պարզաբանման համար դիմել եկեղեցիների իրավասու կառույցներին:
Բացի այդ, անհարիր է, երբ հիշյալ քաղաքացիական նախաձեռնությունը եկեղեցու բարի համբավն արատավորող «աղանդ» եզրույթն է օգտագործում ավետարանական եկեղեցիների վերաբերյալ: Հայտնում ենք ի գիտություն, որ «Կյանքի Խոսք» եկեղեցին մաս է կազմում Հայ Ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության, որը միավորում է շուրջ 100 հազար մեր համաքաղաքացիների: Ավետարանական ընտանիքի եկեղեցիներին ոչ մի կերպ չի կարելի «աղանդ» կոչել, քանի որ վերջիններս, որպես քրիստոնեության բողոքական ուղղության եկեղեցիներ, անդամակցում են այնպիսի հեղինակավոր միջազգային կառույցների, ինչպիսիք են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների քրիստոնեական միջհարանվանական խորհրդակցական կոմիտեն, եվրոպական խոշոր քրիստոնեական եկեղեցական միավորումները եւ այլն:
Ի դեպ, բողոքական քրիստոնեական հարանվանություններն իրենց ավելի քան 700 մլն հետեւորդներով աշխարհում երկրորդն են Կաթողիկե եկեղեցուց հետո:
Հարգանքով` Արմեն Լուսյան, Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամլո քարտուղար
Կարծիքներ