Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 8-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 8-ի համարում

«Հրապարակը» նոր դատական պրոցեսի մեջ է ներքաշվում. այս անգամ թշնամին ավելի «հզոր» է: «Հրապարակի» դեմ է դուրս եկել ողջ դատական համակարգը:



«Տաշիրի Սամոն» նեղացել է. գլխավոր պողոտայի վրա կառուցվելիք ծրագիրը, որը «Տաշիր Գրուպինն» էր, չի իրականացվի:



ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը,  մատների վրա արագ հաշվել է եւ Գայանե Սարիբեկյանին ասել, որ ութ ամիս դեռ կա ընտրություններին, ու ինքը դեռ նորից առաջադրվելու համար մտածելու ժամանակ ունի:



Մանկական տրավմա՞ն, թե՞ կրոնական հայացքներն են դրդել 34-ամյա կնոջը դառնալ մանկասպան:



Ազգային ժողովում, փակ դռների հետեւում ի՞նչ են խոսել իրավապաշտպան կազմակերպությունների եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:



ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համոզված է, որ Հայաստանը Մակեդոնիայի թիմին էլ է հաղթելու. էքսկլյուզիվ հարցազրույց Նեմեց Ռուբոյի հետ:



Արմեն Դավթյանը, լուսադեմին դուրս գալով ստրիպտիզ ակումբից, այդպես էլ գլխի չընկավ՝ պարերի՞ց էր գինովցել, թե՞ գարեջրից: Ասենք՝ կարեւոր էլ չէր: Կարեւորը՝ երազն էր կորցրել «Երեւանի գիշերներում»:



Գրողների միության շենքի տարբեր մասերում գործող գիշերային ակումբը, բարն ու կարաոկեն, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի համոզմամբ, հարիր են միությանը: «Բա աշխատակազմին ո՞նց պահեմ»,-Սոնա Ադամյանի հարցին հարցով է պատասխանել նա:

Սրանից բացի, հետաքրքիր շատ թեմաներով բազմաթիվ հոդվածներ, լուրեր «Հրապարակի» սեպտեմբերի 8-ի համարում: