Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 20-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 20-ի համարում

Հանուն համազգային համերաշխության՝ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկել է շքեղ նվեր անել ժողովրդին եւ ոչ ավել, ոչ պակաս՝ Անկախության օրը  հրաժարական տալ:



Էս ազիզ օրով Էդիկ Անդրեասյանը պարզապես չի կարող լռել եւ հանրապետության նախագահին չասել՝ «Դուք դեմք եք.…»:



Ռուբեն Գեւորգյանը՝  Ծաղիկը, Գալուստ Սահակյանը, Վարդան Այվազյանն ու ազգի եւս մի քանի ընտրյալներ, պարզվում է, լավ օրենքներ գրողներ են եւ արժանացել են մեդալների: Մարինե Խառատյանը փորձել է մեդալի չարժանացած պատգամավորներից ճշտել՝ հո չե՞ն նեղսրտել, որ իրենց չեն գնահատել:



Սփյուռքի դաշնակցականներն ընդդեմ Հայաստանի դաշնակցականների. տոնական ճաշկերույթը պարզապես առիթ էր 120-ամյա կուսակցությունում տարաձայնությունների բացահայտման համար:



Հայ բարերարների ճեմուղում չեն լինի մերօրյա կենդանի բարերարների արձանները: Սփյուռքի նախարարությունն ասում է, որ շարժվելու է «գնա մեռի, արի սիրեմ» կարգախոսով, բայց դե հիմա այդպես են ասում, հետո ի՞նչ իմանաս:



Ախթալայում կանգնեցվել է Արմեն Ջիգարխանյանի քանդակը՝ խորովածի  մանղալով: Խորովածի փառատոնի համն ու հոտը, ինչպես նաեւ հիասթափությունը զգացել է Արմեն Դավթյանը, որը խմբագրակազմի մի քանի աշխատակիցների հետ ժամերով մնացել է խցանման մեջ:



«Վայ, տիրոջդ մերը…, արա տասը դրամ չունե՞ս, ես քու մերը…, արա, տասը դրամ, տասը դրամ եղածի մերը»՝ Արամ Պաչյանն է ուզում անտեսել արձան-մուրացկանին, բայց նրա ստվերը չի ծակվում, չի ճմրթվում, չի հալվում:



Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» տարեց փորձագետների եզրահանգումը՝ դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարները պոռնոգրաֆիկ բնույթի են:

Հետաքրքիր եւ բազմաբնույթ շատ հոդվածներ եւ լուրեր ավելի մանրամասն «Հրապարակի» սեպտեմբերի 20-ի համարում: