Առաջին անգամ Հայաստանում «WebԾիրան» համահայկական կինոփառատոն` նոյեմբերի 15-ից

Առաջին անգամ Հայաստանում «WebԾիրան» համահայկական կինոփառատոն` նոյեմբերի 15-ից

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը հայտարարել են մի աննախադեպ նախաձեռնության՝ «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի անցկացման մասին: Գաղափարն այն է, որ փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են համացանցում՝ Webtv.am-ի կինոդահլիճում, եւ դրանք դիտելու հնարավորություն կունենա յուրաքանչյուր ոք:



Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով, ինչը հնարավորություն կտա իրենց մտահղացումներն իրականացնել նաեւ այն ռեժիսորներին, որոնք հետաքրքիր մտահղացումներ ունեն, սակայն դեռեւս չունեն հնարավորություն կինոէկրանի կրիտերիաներին բավարարող տեխնիկական միջոցներ օգտագործել:



Եվ ամենահաճելի անակնկակը՝ սահմանված է երկու մրցանակ. «WebԾիրան» գլխավոր մրցանակը՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է այցելել այսեղ: