Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 7-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 7-ի համարում
Պարզվում է Արմավիրի մարզպետը տեղյակ չի, որ վերջերս կրակել են Ռուստամ Գասպարյանի տան վրա: «Կարող ա փողոցում են կրակել»- ասել է մարզպետը Լուսինե Շահվերդյանին:



Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը ներքաղաքական իրավիճակն է վերլուծել: Ինչն է շատ՝ քարն ու փոսը:



Ժառանգությունը կհամագործակցի «Ազատ դեմոկրատների» հետ, թե ոչ: ՀՀԿ-ն ներողություն կխնդրի Շմայսի համար, թե ոչ: «Հրապարակի» հարցերին է պատասխանել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆիի Հովհաննիսյանը:



Եվ ահա տատիկը գրախանութում գիրք է կարդում` առանց դադարի, լրացնելով իր կյանքերն ու մխրճվելով արկածների կախարդական աշխարհ: Արամ Պաչյանն է անդրադառնում մեր քաղաքի գրական կյանքին:



Նախկին Հայլուրի, այժմ Առաջին լրատվականի, արդեն նախկին Արտակ Հերիքյանը կղեկավարի «Արմենիա» Հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը:



Հացադուլ հանուն արդարության: «Իսկ եթե նորից թողնեք նույնը ու գրեք ոստիկանության աշխատակիցների վրա, քոքներդ կկտրեմ եւ երեքիդ էլ կլցնեմ կալանավայրերը»: Դատախազը ստիպել է փոխել ցուցմունքները, սակայն նրանք չեն պատրաստվում հանձնվել: Ֆելիքս Եղիազարյանն է անդրադառնում հիշյալ թեմային:



Ռաֆայել Իսրայելյանի որդին պատմում է հայրական տան պատմությունը՝ թե ինչու չստեղծվեց տաղանդավոր ճարտարապետի տուն-թանգարանը:



Երեկ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվել Ազգային ժողովում: Հովիկ Աբրահամյանն է ժամանել ու խոսել: Լարիսա Ալավերդյանն է մոտեցել մեր թղթակցին: Հայտարարություններ են հնչել:



Այս եւ այլ հետաքրքիր լուրեր եւ հոդվածներ կարդացեք «Հրապարակի» դեկտեմբերի 7-ի համարում: