Հարցի պատասխանը թողնում ենք ձեզ

Հարցի պատասխանը թողնում ենք ձեզ
Մի քանի օր առաջ մեր թերթի խմբագրականում գրել էինք, որ առաջիկա խորհրդարանը նկատելիորեն լավն է լինելու նախորդից. որոշ մականունավորներ կպակասեն, կնվազի բիզնեսմենների քանակը, ընդդիմությունն ավելի շատ ներկայացված կլինի եւ այլն: Մեր ընթերցողներից մեկն այդ խմբագրականի առումով հետաքրքիր դիտարկում արեց. «Իսկ եթե ամբողջ խորհրդարանը կազմված լինի կարենավագյանների՞ց, նորի՞ց կպնդեք, որ այն ավելի լավն է, քան նախորդը»: Հարցի պատասխանը թողնում ենք ձեզ: