Ոստիկանները հարձակվել են Մաշտոցի պուրակի բնապահպանների վրա

Ոստիկանները հարձակվել են Մաշտոցի պուրակի բնապահպանների վրա
Երեկ երեկոյան ոստիկանները հարձակվել են Մաշտոցի պուրակի բնապահպանների վրա, քանդել այնտեղ տեղադրված վրանը: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ «վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման», եւ քանի որ սպառվել էր բարի կամքի դրսեւորման երկօրյա սպասումը, ոստիկանությունն  «իր ուժերով ապամոնտաժել է» հանրորեն վտանգավոր վրանը: Նստացույցի մասնակիցները վանկարկել են «ամոթ», հավաստիացրել, որ բռնությամբ իրենց չեն կարող կոտրել, որ պայքարելու են մինչեւ վերջ: