Աշոտ Արսենյանը Գերմանիայում է

Աշոտ Արսենյանը Գերմանիայում է
Երեկ տեղեկացրել ենք, որ Վայք քաղաքում «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ով մեծամասնականով առաջադրված էր նույն տարածքում եւ հաղթանակ տարավ ՀԱԿ-ի թեկնածուի նկատմամբ, կիսատ է թողել Վայք քաղաքի ասֆալտապատման աշխատանքները, որը սկսել էր ընտրություններից առաջ: Բնակիչների խոսքով, հենց ընտրության հաջորդ օրը դադարեցվել են աշխատանքները, եւ հայտնի էլ չէ՝ շարունակելու են, թե ոչ: Արսենյանից փորձեցինք պարզել, թե ինչու չի ավարտում կիսատ թողած ասֆալտապատումը, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:



Մեր տեղեկություններով, Աշոտ Արսենյանը Գերմանիայում է, ուր նա տուն ունի եւ որտեղ ապրում է նրա ընտանիքը: Արսենյանը հազվադեպ է Հայաստան գալիս, նա ԱԺ նիստերից ամենաշատը բացակայող պատգամավորներից է: Իշխանության համար կարեւոր նախագծերը «անցկացնելու» համար Արսենյանին կանչում են: Նա էլ գալիս է, քվեարկում, գնում: Երբեմն՝ չի գալիս, ուրիշի փոխարեն քվեարկելը մեր ԱԺ-ում ընդունված է: Ինչպես Հայաստանը վառ գույներով ներկայացնելն ու  դրսում ապրելը: