Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողների հետ զրույցում ձեւ է արել, թե Նիկոլ Փաշինյան անունով մարդ չի ճանաչում, ինչին ի պատասխան՝ Նիկոլն իր բլոգում գրել է. «Նեմեց Ռուբոն հերթական անգամ ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռք բերել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրիլի 16-ի դեպքերը: Այդ օրվա հայտնի իրադարձություններից հետո տարբեր միջավայրերում տեղի ունեցող քննարկումներում հաճախ է օգտագործվում «Ֆրաու Ռուբո» եզրույթը»: