Ընտրական հանձնաժողովներում ամենաշատ ղեկավար կունենա ՀՀԿ-ն

Ընտրական հանձնաժողովներում ամենաշատ ղեկավար կունենա ՀՀԿ-ն
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններին թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: 



 

Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:

Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝



 



ա) 2013թ. հունվարի 21-ից մինչև 2013թ. փետրվարի 1-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.



 



բ) 2013թ. փետրվարի 2-ից մինչև 2013թ. փետրվարի 10-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.



 



գ) 2013թ. փետրվարի 11-ից մինչև 2013թ. փետրվարի 16-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։



 



Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝



 



ա) 2013թ. հունվարի 21-ից մինչև 2013թ. փետրվարի 7-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.



 



բ) 2013թ. փետրվարի 8-ից մինչև 2013թ. փետրվարի 10-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով.



 



գ) 2013թ. փետրվարի 11-ից մինչև 2013թ. փետրվարի 16-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով։



 



ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում թեկնածուին դրա փոխարեն այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաև թեկնածուին տրամադրված եթերաժամն այլ թեկնածուի կողմից օգտագործվել չի կարող:



ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է նաև 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.



 



Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 884-ական,



 



«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 619-ական,



 



Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155 -ական,



 



Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 110-ական,



 



«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 110-ական,



 



«Ժառանգություն» կուսակցություն՝ 110-ական: