Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է

Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` այսօր Լոռու մարզ նախատեսված այցը չի կայանա: Նա մահափորձի հետեւանքով ստացած վերքի պատճառով իրեն լավ չի զգում եւ դարձյալ դիմելու է բժիշկների օգնությանը: Ըստ Regnum գործակալության` այդ մասին տեղեկացրել է Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը:

Հայրիկյանը հիվանդանոցում հավանաբար կմնա 3 օր: