Բողոքի ակցիա` մշակույթի նախարարության դեմ

Բողոքի ակցիա` մշակույթի նախարարության դեմ
Ակտիվիստների մի խումբ այսօր պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել մշակույթի նախարարության շենքի դիմաց: Նախաձեռնության հեղինակները սոցցանցերում տարածել են հաղորդագրություն, ուր ասված է.«Գառնու 11-րդ դարի հայտնի կամուրջը ամբողջությամբ ապականվել է ` ամրացման անվան տակ, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Պահանջում ենք մեկնաբանել ու պատասխան տալ այս հերթական վանդալիզմի ու հայոց դարավոր մշակութային այս արժեքի ոչնչացման համար»: