Ջաղինյանի նշանակումը Հ1-ում ծանր են տարել

Ջաղինյանի նշանակումը Հ1-ում ծանր են տարել
Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ծանր են տարել: Նրա հետ շատերն են առնչություն ունեցել եւ հիմնականում կարծում են, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, ուստի հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք սկսել են «ճամպրուկները հավաքել»: Ջաղինյանի ընտրությունը խոսում է նաեւ այն մասին, որ Հանրայինում ոչինչ չի փոխվելու՝ նա շարունակելու է պահպանել Ալիկ Հարությունյանի «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Գեւորգ Ալթունյանը՝ նախագահականի անմիջական ղեկավարման ներքո: