ԲՀԿ-ՀՅԴ պայքար Վերին Բազմաբերդում

ԲՀԿ-ՀՅԴ  պայքար Վերին Բազմաբերդում
Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի անկուսակցական գյուղապետ Հունան Առաքելյանը:



 



Հրաժարականի պատճառը անձնական է` առողջական, Առաքելյանը հոդացավեր ունի: Փետրվարի 19-ին այս գյուղում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը  ջախջախիչ հաղթանակ է տարել: Մոտ 450 բնակիչ ունեցող գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 231, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 39, Հրանտ Բագրատյանը՝ 1, մնացածը՝ 0 ձայն: Մարտի 24-ին գյուղում նոր գյուղապետ են ընտրելու: Աթոռի համար պայքարում են գյուղի ավագանու անդամ ԲՀԿ-ական Զաքար Զաքարյանը եւ Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ ՀՅԴ-ական Արտաշես Սաֆարյանը: ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել: