ՀԱԿ-ը հակված է մասնակցել Երեւանի ավագանու ընտրությանը

ՀԱԿ-ը հակված է մասնակցել Երեւանի ավագանու ընտրությանը
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովային եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային ու ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբին:



 



ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ ՀԱԿ խմբակցության քարտուղարը միջազգային կառույցներին եւ հատկապես դիտորդական առաքելություններին կոչ է արել ուշադրության առանցքում պահել ընտրական գործընթացները եւ տեղեկացրել, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել, ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել: