ՍԴ որոշումը՝ վաղը

ՍԴ որոշումը՝ վաղը
Սահմանադրական դատարանում  շարունակվեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի դիմումների քննությունը, որով վերջիններս պահանջում են անվավեր համարել ընտրությունների արդյունքներն հաստատող  կենտրոնական ընտրական հնաձնաժողովի որոշումը: Այսօր դատարնում հանդես եկան նաեւ հարակից պատասխանողները՝ գլխավոր դատախազության եւ ոստիկանության ներկայացուցիչները՝ ներկայացնելով ընտրախախտումների վերաբերյալ իրենց ստացած ահազանգերի, բողոքների ճակատագիրը: Կորյուն Փիլոյանն օրինակ դիմում բողոքների քննության արդյունքում կատարված վերլուծությունից եկել էր հետեւության, որ կարելի է ասենք խրախուսել ընտրակաշառք բաժանողներին (ցանկանում էր ասել ստացողին): , «Ընտրակաշառք ստացողների նկատմամբ խրախուսական նորմ նախատեսել օրենսդրության մեջ, որպեսզի հաղորդում տվող անձը օրենքի ուժով ազատվի քրեական պատասխանատվությունից»,-կարծում է կորյուն Փիլոյանը: Նիստի ընթացքում Զարուհի Փոստանջյանը պարբերաբար պատասխանող կողմից փորձում էր պարզել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը «կազմակերպել» ընտրությունները եւ որտեղ են պահվում այն ականները, զենք զինամթերքը, ինչի մասին, Փոստանջյանի խոսքով, Սերժ Սարգսյնաը խոսում է Սերժ Թանկյանին ուղված նամակում:  Արդյո՞ք քրեական գործ չի հարուցվել պարզելու դրանց գտնվելու վայրը, եւ կարելի է դրանց չբացահայտման պարագայում հանգիստ քայլել՝ չվախենալով, որ կկանգնեն դրանց վրա՝ ոստիկանության ներկայացուցչից հետաքրքրվեց Փոստանջյանը:  Ինչից հետո պարզվեց, որ ոստիկանությունը նյութեր նախապատրաստելու հիմքեր չի տեսել նամակում : Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին եւս ակնհայտորեն դուր չեկան Փոստանջյանի հարցերը: Նա զայրացավ, երբ վերջինս փորձեց պարզել, թե Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի ընտրությունների գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի խափանման հետ: Ինչպես նաեւ, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը փորձեց Դավիթ Հարւոթյունյանից պարզել՝ Սերժ Սարգսյանը հիմնակա՞ն կազմակերպիչն էր ընտրությունների, թե՞ այլ գործընկերներ ուներ: «Ես խնդրում եմ կոռեկտ հարցեր տալ, որոնց հնարավոր է պատասխանել», - արձագանքեց Հարությունյանը:



Զարուհի Փոստանջյանն առավել ակտիվ էր միջնորդությունների փուլում: Հայցվոր կողմը  մեկը մյուսի հետեւից 11 միջնորդություն ներկայացրեց՝ կասեցնել ՍԴ նիստը, ՍԴ դահլիճ բերել 1988 տեղամասերի քվեարկության պարկերը եւ հերթով բացել՝ պարզելու, թե «որ տեղամասում Սերժ Սարգսյանը ինչքան է խփել», միջնորդեց դատարան հրավիրել 5 վկա, իրենց ներկայացրած մասնագիտական կարծիքը հիմնավորելու համար: Բացի դա միջնորդեց վկայի կարգավիճակով դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին՝ պարզելու, թե նա ինչպես է միայնակ կազմակերպել ընտրությունները, եւ իհարկե, պարզել նաեւ ականների տեղը:  «Տպավորությունն այնպիսին է, որ եթե այսպես շարունակվի Սերժ Թանգյանին էլ ենք հրավիրելու որպե վկա»,-կատակեց Գագիկ Հարությունյանը: Այդուամենայնիվ խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը մերժեց հայցվոր կողմի բոլոր միջնորդությունները՝ հակիրճ հիմնավորումներով: Ապա հնչեցին կողմերի եզրափակիչ խոսքերը: Գործով որոշումը ՍԴ-ն կհրապարակի վաղը:



Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ