Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հակասություններ ունի

Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հակասություններ ունի
ԲՀԿ-ում սպասում էին, որ Ֆրանսիայից Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ էլ  Ծառուկյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:



 



Կրկին ՀԱՕԿ նախագահ ընտրված, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նաեւ Անվտանգության խորհրդի նիստերին: Ավելին` նա չի եղել նաեւ Սերժ Սարգսյանին Մոսկվա ճանապարհողների եւ դիմավորողների մեջ: Ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, մեր աղբյուրները պնդում են, որ այս անգամ եւս Ծառուկյանը չի ճանապարհի նրան, ինչը վկայում է առկա հակասությունների մասին: