ՄԻՊ ասածը ոստիկանների համար…

ՄԻՊ ասածը ոստիկանների համար…
Տեղեկացրել ենք, որ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները փորձում են վրան տեղադրել, ինչին խոչընդոտում են ոստիկանները:



 







Ազատության հրապարակ է ժամանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա հայտարարել է, որ ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն: Ոստիկանների եւ ՄԻՊ-ի միջեւ բանավեճ է ընթանում: Ոստիկանները, սակայն շարունակում են խոչընդոտել Ազատության հրապարակում վրան տեղադրել:



 



ՀՀ քաղաքացիները շարունակում են իրենց համերաշխությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ազատության հրապարակ են եկել գրող Լեւոն Խեչոյանն ու դերասան Աշոտ Ադամյանը: