Քաղաքական կրքեր ֆուտբոլում

Քաղաքական կրքեր ֆուտբոլում
ՓՈԽԶԻՋՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ



 



Որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը շատ չնեղվի եւ ապրիլի 9-ին մեկ միլիոն մարդ չհանի փողոց, նախագահականից որոշել են սրբագրել Ազատության հրապարակում հավաքվողների թիվը՝ 3 հազարից բարձրացնելով 5 հազարի: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին է ընդառաջ գնացել եւ ապրիլի 9-ի երթավորների թիվը մեկ միլիոնից նվազեցրել մինչեւ 900 հազար:



 



ՏՈՒԺՈՒՄ Է ՁԵՌՔԻ ՀԵՏ



 



ՀՀԿ երիտթեւի գաղափարաքարոզչական հանձնաժողովը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է ԲՀԿ-ն հակաքարոզչություն ծավալել հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանի դեմ: Ենթադրենք՝ աչքները վարչապետի աթոռի վրա է, իսկ Սամվել Նիկոյանի՞ ինչի վրա է…



 



ՌՈՄՆԻՆ ՐԱՖՖԻ ՉԷ



 



Շարմազանովը հանճարեղ մտքեր շատ ունի, իսկ այս մեկն ուղղակի ցնցող է. «ԱՄՆ-ում Ռոմնին քանի՞ տոկոս հավաքեց, Րաֆֆիից ավելի շատ, բա ինչո՞ւ ինչ-որ մեկը չի ասում, որ ԱՄՆ-ում ճգնաժամ է»: Եվ իրոք, ինչո՞ւ ոչ մեկը չի բարձրանում Ազատության արձանի վրա եւ այնտեղից հացադուլ չի հայտարարում: Ռոմնիին պետք է հուշել, որ մյուս անգամ այդքան հեշտությամբ չվստահի Տիգրան Մուկուչյանի թվերին:



 



ԴԱՇՏԸ ԹԱՑ Ա, ՍՈՒԴՅԱՆ ԷԼ ԱՌԱԾ Ա



 



Շարմազանովի կարծիքով՝ Տարոն Մարգարյանը Երեւանում նույնն է, ինչ Ռոնալդուն «Ռեալի» կազմում, իսկ ահա Վարդան Օսկանյանը նույնն է, ինչ «Ռեալի» դարպասապահ Կասիլասը կենտրոնական հարձակվողի դիրքում:  Ուզում է ասել՝ Ռոնալդուի վիճակն ավելի շահեկան է հարձակման գծում: Բայց Շարմազանովը հաշվի չի առնում, որ, մի կողմից, գնդակը կլոր է, իսկ մյուս կողմից էլ՝ ժամանակակից ֆուտբոլում կարեւոր է, թե ով կառնի «սուդյային»: