Վրացական աղբյուր. «Հայաստանում ՌԴ նոր դեսպանը լրտես է»

Վրացական աղբյուր. «Հայաստանում ՌԴ նոր դեսպանը լրտես է»
Ինչպես գրում է վրացական apsny.ge կայքը, Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակվել 2007 թվին Վրաստանից լրտեսության մեղադրանքով արտաքսված Իվան Վոլինկինը: «Հիշեցնենք, որ Վոլինկինն այն երեք դիվանագետներից մեկն էր, որոնց վրացական իշխանությունները «անցանկալի անձ» հայտարարեցին ու արտաքսեցին երկրից 2007-ին: Հատկանշական է, որ այն ժամանակ Վրաստանում Ռուսաստանի դեսպանն էր Վյաչեսլավ Կովալենկոն, ով այնուհետև գլխավորեց ռուսական դիվանագիտական առաքելությունը Հայաստանում»,- գրում է նույն աղբյուրը:



Հիշեցնենք, որ 2007 թ. վրացական հեռուստաընկերությունները ցուցադրել էին այդ երկրի ՆԳՆ-ի տրամադրած տեսանյութը, որտեղ Իվան Վոլինկինը գաղտնի բանակցում էր այն ժամանակվա ընդդիմության առաջնորդներից մեկի` Կոստանտին Գամսախուրդիայի հետ: