«Հրապարակի» ընթերցողներ. Փոխել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին

«Հրապարակի» ընթերցողներ. Փոխել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առնձնապես հաջող հանդես չի գալիս, թեեւ մեր հավաքականի շատ ֆուտբոլիսներ թե ներսում,թե Հայաստանից դուրս գործող ակումբների առաջատար խաղացողներ են:



 



Միայն 2013 թվականին մեր ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է մոտ 15 աստիճանով: Սա նկատի ունենալով, «Հրապարակ» օրաթերթը իր www.hraparak.am կայքում ընթերցողներին առաջարկել էր պատասխանել հետեւյալ հարցին՝ «Ինչպեսզարգացնելհայկականֆուտբոլը»: Հարցմանը մասնակցել է 490 ընթերցող:



 



 



Մեծամասնությունը՝ (67%՝ 329 ձայն) վստահ է, որ հայկական ֆուտբոլի զարգացման համար հարկ է «փոխել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին»: 13 տոկոսը կամ 66 ընթերցող ասել է, որ պետք է «մեծ խրախուսանքներ սահմանել հաղթանակների համար եւ բարձր աշխատավարձ վճարել ֆուտբոլիստներին ու մարզիչներինին»: 55 ընթերցող (11%) ասել է՝ «երկաթյա կյարգապահություն սահմանել ֆուտբոլային թիմերում եւ 14 ժամյա պարապմունքներ անցկացնել: 9 տոկոսն էլ՝  40 ձայն կարծում է որ հայկական ֆուտբոլի զարգացման համար պետք է «փոխել մարզիչներին եւ հմուտ մարզիչներ հրավիրել դրսից»: