«Տվեք կնոջը մի քանի բարձրակրունկ կոշիկ, եվ նա կգրավի աշխարհը»

«Տվեք կնոջը մի քանի բարձրակրունկ կոշիկ, եվ նա կգրավի աշխարհը»

Այս աշխարհում ես ընդամենը փոքրիկ աղջիկ եմ, ով փորձում է գտնել իր սերը:



Յուրաքանչյուր կին պետք է հասկանա, որ նրանց, ում պետք չէ նա, պետք չեն իրեն:



Մենք` գեղեցիկ կանայքս, պարզապես պարտավոր ենք հիմար ձեւանալ, որպեսզի չանհանգստացնենք տղամարդկանց:



Ամուսինը մի մարդ է, ով երբեք չի հիշում քո ծննդյան օրը, սակայն պարբերաբար հիշեցնում է տարիքդ:



Ես չգիտեմ, թե ով է հորինել բարձրակրունկները, բայց մենք` կանայքս, շատ պարտավոր ենք նրան:



Սիրում եմ կամ շքեղ հագուստ կրել, կամ մերկ մնալ, միջինն ինձ համար չէ:



Ես երբեք չեմ լքել նրան, ում հավատացել եմ:



Յուրաքանչյուր ոք աստղ է եւ փայլելու իրավունք ունի:



Ճիշտ վարքի տեր կանայք հազվադեպ են պատմություն կերտում:



Երջանկությունը ոչ թե փողի, այլ գնումների մեջ է:



Տվեք կնոջը մի քանի բարձրակրունկ կոշիկ, եւ նա կգրավի աշխարհը:



Ես սիրունիկ եմ, բայց ոչ գեղեցկուհի: Վատն եմ, բայց սատանա չեմ: Լավն եմ, բայց հրեշտակ էլ չեմ:



ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ